ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

«Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»

«Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»
15.11.2013 | 17:21

Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին նվիրված ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ խոսեց մի քանի կարևոր հարցերի մասին: Բանախոսը նշեց, որ իր զեկուցումը նվիրված էր Հակոբ Սիրունուն, ով մեր մշակույթի, հայագիտության, արևելագիտության գագաթներից է և վերջին տարիներին հայ-ռումինական բարեկամության խորհրդանիշներից մեկն է համարվել: Իսկ որ հայերը մեծ ներդրում ունեն Ռումինիայի և մշակույթի, և գիտության մեջ, ըստ բանախոսի, կասկած չի հարուցում:

Հակոբ Սիրունին բազմաթիվ գործեր ունի և ռումիներն, և հայերեն: Հասմիկ Ստեփանյանը զարմանքով փաստում է, որ շատերը ծանոթ չէին անգամ նրա «Պոլիսը և իր դերը» քառահատոր մեծ աշխատությանը, որն իր նմանը չունի հայագիտության մեջ, նաև թուրքագիտության:
«Երբ մենք չենք կարողանում թարգմանել և պատմության գիրկն ենք ուղարկում նման խոշոր աշխատություններ, դրանով նվազեցնում ենք մեր գիտության կարևորությունը և կարծես թե մեղանչում ենք հեղինակի նկատմաբ,- ընգծեց բանախոսը: Նա ուրախությամբ փաստեց, որ տեսել են մեր եկեղեցու մատենադարանը, մեծագույն թվով հնագիտական գրքեր, առիթ են ունեցել լինելու տարբեր թանգարաններում: Նրանցից մեկում, սակայն, հայկական արվեստի բազմաթիվ նմուշներ ներկայացված են որպես թուրքական, բալկանյան, կամ կովկասյան: Բանախոսը նկատեց, որ այս առումով շատ աշխատանք կա անելու: Նա նշեց, որ կարևորագույն խնդիրներից է Տրանսիլվանիայի հայերի վիճակը, որտեղ հայախոսներ գրեթե չկան: «Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը նրբագույն ուշադրություն է դարձնում այս շրջանին, որովհետև, եթե կաթոլիկ են, եթե շատ հարստություն ունեն, դա ոչինչ չի ասում, շատ ավելի հուզիչ է, և չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»,- ասաց Հասմիկ Ստեփանյանը, հավելեց, որ նման գիտաժողովները շատ կարևոր են խնդիրների լուծման համար: «Երբ ժողովուրդները բարեկամ են լինում, բոլոր հարցերը կարելի է լավագույնս լուծել»,- ընդգծեց նա:
Հավելենք, որ բուխարեստյան երկօրյա նիստերից հետո գիտաժողովի մասնակիցները ուղևորվել են Սուչավա, ուր դեռևս 1401-ին հաստատվել է Հայոց եպիսկոպոսական աթոռը, և մինչև այսօր գործում են հայկական Հաճկատար և Զամկա նշանավոր վանքերն ու երեք եկեղեցիներ, ինպես նար Յաշ, Բոտոշան, Ռոման և Թըրգու Օկնա քաղաքներ, որոնք հարուստ են հայկական ժառանգությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ